Արցախի Նախագահն ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած ֆրանսիական պատվիրակությանը

20:21 • 27.09.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:


Ինչպես հայտնում են Արցախի Նախագահի աշխատակազմից`  Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է` այս համատեքստում կարևորելով ֆրանսահայ համայնքի դերակատությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:

 


Բակո Սահակյանը բարձր է գնահատել SPFA կազմակերպության ներդրումը Արցախում ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի տարածման, տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ այն դարձել է երկու երկրները կապող յուրահատուկ կամուրջ: