Կանադայի կառավարությունը դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական Սուրբ նահատակաց եկեղեցու ու թանգարանի պայթեցումը

14:46 • 27.09.14

Կանադայի կառավարությունը շարունակում է դատապարտել «Իսլամական պետություն» խմբավորմանը, որը ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքները: «Կանադայի կառավարությունը դատապարտում է «Իսլամական պետություն» կազմակերպության կողմից Սիրիայում Դեյր էզ Զորի հայկական Սուրբ նահատակաց եկեղեցու և թանգարանի պայթեցումը»,- հայտարարել է Կանադայի արտաքին գործերի և  մարդու միջազգային իրավունքների նախարարի խորհրդարանական քարտուղար Դիբակ Օբհրայը:


«Կանադայի կառավարությունը դատապարտում է «Իսլամական պետություն» կազմակերպության կողմից Սիրիայում Դեյր էզ Զորի հայկական Սուրբ նահատակաց եկեղեցու, ինչպես նաև Սուրբ նահատակաց թանգարանի ավիրումը: Սա կրոնական ազատության և մարդկային արժանապատվության համար «Իսլամական պետության» ունեցած արհամարհանքի ևս մեկ օրինակ է»,- հայտարարել է նա:


Դիբակ Օբհրայը հավելել է նաև, որ «Իսլամական պետության» հարձակումները թիրախավորում են քրիստոնյաներին, ինչպես նաև շիա և սուննի մահմեդականներին և նրանց պաշտամունքի վայրերը:


«Կանադան շարունակում է դատապարտել ահաբեկչական խմբավորմանը, որն ունի իսլամի աղավաղված պատկերացում, և որը սպանել է հազարավոր անմեղ մարդկանց»,- ասել է նա: