Կատալոնիայի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվե անցկացնելու մասին
Իսպանիայի Կատալոնիա ինքնավար շրջանի ղեկավար Արթուր Մասը պաշտոնապես հայտարարել է Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվեի անցկացման մասին: Քվեարկությունը նշանակված է նոյեմբերի 9-ին, հայտնում է lenta.ru-ն:
Հանրաքվեի ընթացքում Կատալոնիայի բնակիչներին կառաջարկվի պատասխանել 2 հարցի` «Ցանկանում եք, որ Կատալոնիան դառնա պետություն» և «Եթե այո, ապա ցանկանում եք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն»:
Կատալոնիայի խորհրդարանը սեպտեմբերի 19-ին հավանության էր արժանացրել անկախության հարցով հանրաքվեի անցկացման մասին օրինագիծը:
Իսպանիայից առանձնանալու առաջին փորձերը ձեռնարկվել են նախորդ դարի սկզբին: 1979-ին Կատալոնիային տրվել է ինքնավար շրջանի կարգավիճակ:










