Չիկագոյի թռիչքների կառավարման կենտրոնում հրդեհը կազմակերպել է ավիադիսպետչերը

09:36 • 27.09.14

ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային կառավարման ռադիոլոկացիոն համալիրում հրդեհը, որի պատճառով դադարեցվել էր Չիկագոյի 2 օդանավակայանների աշխատանքը, կազմակերպել է դիսպետչերական կենտրոնի աշխատակիցը, հայտնում է РИА Новости-ն։

 

Հրդեհը բռնկվել էր երեկ` տեղական ժամանակով առավոտյան մոտ ժամը 5։45-ին։ Դեպքի վայր ժամանած հրշեջները համալիրի նկուղում հայտնաբերել են 36-ամյա տղամարդու, ում մարմնի վրա դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներ են եղել։

 

Համաձայն նախնական տվյալների՝ կասկածյալը, ով, հավանաբար, փորձել է ինքնասպան լինել, սակայն ողջ է մնացել, հրդեհման համար բենզին է օգտագործել։

 

«Մենք չգիտենք, թե որոնք են եղել նրա դրդապատճառները հանցագործության իրականացման պահին»,- հայտարարել է ԱՄՆ ալկոհոլի, ծխախոտի, զենքի և պայթուցիկ նյութերի բյուրոյի ներկայացուցիչ Թոմ Ախերնը։