ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը իր լավագույն ճառերից մեկն էր. Հակոբ Վարդիվարյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը իր լավագույն ելույթներից մեկն է, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում «Ռամկավար ազատական կուսակցության» անդամ Հակոբ Վարդիվարյանը:
Նրա խոսքով` Նախագահի ելույթը շատ ամբողջական էր և անդրադառնում էր Հայաստանի և հայերի համար առկա բոլոր խնդիրներին և մարտահրավերներին:
«Նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում փառավոր էր: Իր ելույթում նա անդրադարձավ մեզ համար կարևոր բոլոր հարցերին իրենց բոլոր ասպեկտներին` տնտեսական, քաղաքական, անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և այլն: Ես կարծում եմ, որ ավելի ամբողջական ելույթ չէր կարող լինել: Դա իր լավագույն ճառերից մեկն էր»,- ասաց նա:










