Հոնկոնգում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև

16:54 • 27.09.14

Առնվազն վեց մարդ է ձերբակալվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել Հոնկոնգում բողոքի ցույցը ցրելու ընթացքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, ուշ երեկոյան մոտ 200 ցուցարար փորձել է ներխուժել կառավարական համալիր: Ոստիկանությունը կիրառել է մահակներ և արցունքաբեր գազ ցուցարարներին ցրելու համար:


Հոնկոնգում ցուցարարները հանդես են գալիս 2017 թվականին տեղական վարչության ղեկավարի համընդհանուր ընտրությունների անցկացման օգտին: