Իրանը հայտարարել է հարձակման դեպքում Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման վրա հարձակվելու պատրաստակամության մասին
Իրաքի զորքերը պատրաստ են հարձակվել Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման վրա` Իրանի սահմանին գրոհայինների մոտենալու դեպքում: Այդ մասին Թեհրանում սեպտեմբերի 27-ին մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ահմադ-Ռեզա Պուրդաստանը:
Նա ընդգծել է, որ իրանական բանակը պատրաստ է պաշտպանել երկրի արևմտյան սահմանները, որոնք գտնվում են «Իսլամական պետության» ահաբեկիչների հսկողության տակ գտնվող Իրաքի շրջանների մոտակայքում:
«Եթե գրոհայինները միայն փորձեն մոտենալ իրանական սահմանին,- նշել է Պուրդաստանը, - ապա մեր ստորաբաժանումները նրանց ուղղությամբ հարված կհասցնեն, երբ նրանք գտնվելիս կլինեն դեռևս Իրաքի տարածքում»:
«Մենք զգալիորեն ամրացրել ենք Իրանի սահմաններում տեղակայված մեր կազմավորումները և մեծացրել ենք դրանց մարտունակությունը»,- ընդգծել է գեներալը:
Ահմադ-Ռեզա Պուրդաստանը հայտնել է, որ մոտ ժամանակներս երկրի սահմանամերձ հատվածներում նախատեսվում է զորավարժությունների անցկացում, որին կմասնակցեն իրանական անօդաչու թռչող սարքեր: «Մեզ չեն կարող անակնկալի բերել»,- ընդգծել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը:










