Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը որդի են ունեցել և հայկական անուն տվել նրան
Ռուսաստանահայ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը և հանրահայտ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը՝ Russia Today-ի գլխավոր խմբագիրը, որդի են ունեցել այսօր առավոտյան: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Նրանց երեխան իսկական հսկա է. քաշը` 3850 գ, հասակը՝ 57 սմ: Երջանիկ ծնողները երեխային անվանակոչել են Բագրատ:
Այս տարվա օգոստոսին Քեոսայանը 21 տարվա համատեղ կյանքից հետո հեռացել էր կնոջից՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից: Նրանից Քեոսայանը երկու աղջիկ ունի:










