Սոցկայքերի միջոցով ծանոթացած զույգերի միջև քիչ ամուսնություններ, շատ ամուսնալուծություններ են գրանցվում

00:58 • 27.09.14

Միչիգանի նահանգի համալսարանի գիտաշխատող Էդիտա Փոլը համամետել է համացանցով և իրական կյանքում ծանոթացած զույգերի ռոմանտիկ հարաբերությունների զարգացումը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Cyberpsychology, Behavior և Social Networking ամսագրերին:


Մասնագետը եկել է այն եզարահանգմանը, որ ծանոթությունների կայքերն ու սոցիալական ցանցերը լուրջ հարաբերություններ կառուցելու լավագույն միջոցը չեն:


Վերջին մի քանի տարվա ընթացքում ավելի մեծ ժողովրդականություն են վայելում սոցցանցերի միջոցով  ծանոթությունները: Հետազոտության տվյալները բավականին հակասական են եղել՝ որոշ մասնագետներ փաստել են, որ նման ծանոթությունները երկարաժամկետ չեն, մյուսները հակառակ կարծիքն են պնդել:


Ծանոթության նպատակով երբևէ հատուկ կայքեր օգտագործած հարցված ամերիկացիների վիճակագրական տվյալների համաձայն՝ 15 հարցվողներից 1-ը իր զուգընկերոջը ժամադրել է օնլայն նամակագրության արդյունքում: