Սիրիա. օդային հարվածներ «Իսլամական պետության» ջիհադիստների ուղղությամբ՝ Թուրքիայի հետ սահմանին

16:27 • 27.09.14

BBC-ն հաղորդում է Սիրիայում Թուրքիայի սահմանին Կոբանե քրդական քաղաքը պաշարող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ օդային հարվածների մասին:


Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, ողջ գիշերն այդ շրջանում լսվել են պայթյունի ձայներ, իսկ գրոհայինների դիրքերի վրայով թռչել են ռմբակոծիչներ:


Քուրդ զինյալները փորձում են պաշտպանել քաղաքը ներսից, նշում է թղթակիցը:  Ամերիկյան զինվորականները դեռևս մեկնաբանություններ չեն տվել:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Կոբանեից ստիպված է եղել դուրս գալ առնվազն 140 հազար մարդ: Նրանցից շատերը փորձում են անցնել թուրքական սահմանը: