Ո'չ մսակերությանը. Թաիլանդում անցկացվում է Phuket Vegetarian Festival միջոցառումը (լուսանկարներ)

12:16 • 27.09.14

Թաիլանդում նախօրեին մեկնարկել է Phuket Vegetarian Festival փառատոնը, որն ավանադաբար տևում է 9 օր։ Հիմնականում դա բնակչության չինական հատվածի տոնն է։ Փառատոնը մարմնացումն է նրանց հավատի. չինական օրացույցի 9-րդ ամսվա ընթացքում մսից հրաժարվելը կօգնի իրենց ձեռք բերել ամուր առողջություն և հոգևոր հանգստություն, գրում է rosbalt.ru-ն։

 

Փառատոնի ամենահետաքրքիր մասերից են տարբեր հագուստներով շքերթներն ու ծեսերը, որոնք անցկացվում են աստվածներին կանչելու համար։

 

Փառատոնն անցկացվում է 6 չինական տաճարների հարևանությամբ, որոնցից գլխավորը համարվում է Ջույ Տույ վանքը՝ Փհուկետի հայտնի շուկայի մոտակայքում։