Տնակային ավաններում բնակվողների նույնիսկ 1 տոկոսը բարձրագույն կրթություն չի ստանում. Վահան Թումասյան

22:11 • 27.09.14

«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Գյումրիում և հարակից գյուղական ավաններում կրթությունից դուրս մնացող երեխաների մասին, ասաց, թե նրանք բաժանվում են երկու խմբի՝ վատ հաճախող կամ չհաճախող երեխաներ և ընդհանրապես չհաճախողներ:

 


«Մենք հատուկ ուսումնասիրություններ չենք անում, բայց երբ հանդիպում ենք սոցիալապես ծանր պայմաններում ապրող բնակիչներին, նկատում ենք, որ առաջինը դպրոցը կիսատ թողնելու խնդիրն է»,-ասաց Վահան Թումասյանը՝ շարունակելով, որ հատկապես` տղաները 6-7-րդ դասարաններից դուրս են գալիս դպրոցից. «Այդ երեխաները կա'մ գնում, աշխատանք են փնտրում, կա'մ նկատում ենք դեպքեր, երբ երեխաներն աղբանոցներից շիշ են հավաքում»,-նշեց «Շիրակ» կենտրոնի ղեկավարը:

 


Նրա խոսքով՝ դպրոց չհաճախելուց ոչ պակաս ցավալի երևույթ է, երբ հաճախող երեխաները կրթությունը չեն շարունակում:

«Հատկապես տնակային ավաններում կարելի է ասել, որ բարձրագույն կրթություն նույնիսկ 1 տոկոսը չի ստանում»,-արձանագրեց Վահան Թումասյանը: