Բուենոս Այրեսում ապօրինի կառուցված 200 շքեղ առանձնատուն է հայտնաբերվել

12:37 • 27.09.14

Արգենտինայի իշխանությունները մայրաքաղաք Բուենոս Այրեսի հեղինակավոր թաղամասում ապօրինի կառուցված 200 շքեղ առանձնատուն և 100 լողավազան են հայտնաբերել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` Kurier թերթին հղումով:

 

Թերթի տեղեկություններով` դրանք հայտնաբերելու համար գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր:

 

Հարկերից խուսափած սեփականատերերին սպասվում են խոշոր տուգանքներ: Բացի այդ, այժմ նրանք պետք է կամ գրանցեն իրենց սեփականությունները հետին ամսաթվով, կամ դրանք կապամոնտաժվեն:

 

 

Ըստ Բուենոս Այրեսի ֆինանսական գերատեսչության` մեծ առանձնատները կառուցվել են բարձրակարգ շինանյութերով:

 

Անօդաչու սարքերն արդեն մի քանի տարի կիրառվում են Արգենտինայում և Հարավային Ամերիկայի այլ երկրներում հանցավորության և թմրամիջոցների վաճառքի դեմ պայքարի նպատակով: