Ճապոնիայում հրաբխի ժայթքումից ավելի քան 30 մարդ է անհետ կորել

10:59 • 28.09.14

Առնվազն 32 մարդ անհետ կորել է Օնտակե հրաբուխի ժայթքելուց հետո. այդ պահին 220 հոգի գտնվում էին լեռան ստորոտում, գրում է ria.ru-ն: 

Հրաբուխը գտնվում է Ճապոնիայի կենտրոնական Նագանո նահանգում: 

Նշվում է, որ տարածքում փրկարարական աշխատանքներ են իրականացվում և լեռան ստորոտից արդեն հաջողվել է տարհանել 3 հոգու, սակայն նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հայտնվում: 

Հրաբխի ակտիվությունը սկսվել է շաբաթ օրը կեսօրին, որի ժամանակ օդերևութաբանները գրանցել էն 313 հրաբխային ցնցումներ, որոնցից 240-ը տեղի են ունեցել հրաբխի ժայթքման ժամանակ: 

Լեռան 4 կմ շառավղով հայտարարվել է նախազգուշացում: