Չելյաբինսկում դելտապլանով թռչող զբոսաշրջիկները վայր են ընկել
Սեպտեմբերի 28-ին կեսօրին մոտ Չելյաբինսկի շրջանում զբոսաշրջային թռիչք իրականացնող դելտապլան է ընկել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ուրալյան տարածաշրջանային կենտրոնի հայտարարությանը:
«Նախնական տվյալների համաձայն կան տուժածներ: Դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները պարզվում են»,-նշվել է հայտարարության մեջ:










