ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում կրակել են ոստիկանի ձեռքին

13:35 • 28.09.14

Ոստիկանը հրազենային վնասվածք է ստացել ԱՄՆ-ում Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում, գրում է BBC News-ը: 

Ֆերգյուսոն քաղաքում տեղի բնակչությունը ավելի քան մեկ ամիս բողոքի ցույցեր է կազմակերպում ոստիկանության կողմից սպանված սևամորթ երիտասարդի համար: Ցուցարարները գտնում են, որ սպիտակամորթ ոստիկանը ռասայի հիման վրա խտրականություն ցուցաբերելով՝ անզեն սևամորթ տղայի վրա կրակել է մոտ 10 անգամ` սպանելով նրան: 

Բողոքի ցույցերից մեկի ժամանակ ոստիկանի վրա կրակել է անհայտ անձը, փամփուշտը դիպել է նրա ձեռքին: 

Սենտ-Լուիսի շրջանային ոստիկանության մամլո քարտուղարը հաստատել է ոստիկանի վիրավորվելու փաստը, սակայն հրաժարվել է մանրամասներ տրամադրել: