ԱՄՆ-ում ոստիկանական տեսահսկման համակարգը ուրվականի է ֆիքսել. տեսանյութ
Անցած շաբաթ օրը ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Էսպանյոլա քաղաքում ոստիկանության բաժանմունքի տեսահսկման համակարգը ուրվականի է ֆիքսել, հայտնում է The Independent-ը:
Ոստիկանության շենքի մերձակայքում ոլորանման մարմին է նկատվում, որը տեղաշարժվում է, ինչը հստակորեն երևում է նաև տեսանյութում:
Տեսարանին ականատես եղած ոստիկանի խոսքով դա «մարդ էր, բայց ոչ իսկական մարդ»: Նշվում է, որ այդտեղ շատ ոստիկաններ են նման բաների ականատես եղել:
Հայտնի է, որ այդ շինության հիմքում հին գերեզմանատուն է:










