Պերուում երկրաշարժի հետևանքով ութ մարդ է մահացել
Պերուի հարավում տեղի ունեցած 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով ութ քաղաքացի է մահացել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Ցնցումներ են արձանագրվել սեպտեմբերի 28-ի գիշերը Կուսկո տարածաշրջանի Պարուրո մարզում, որի արդյունքում 15 բազմաբնակարան շենք է փլվել, 75 մարդ անօթևան է մնացել:
«Ութ քաղաքացու դի է հայտնաբերվել: Փրկարարները ներկա պահին ևս հետազոտում են փլատակները: Հուսով եմ, որ զոհերի քանակն այլևս չի բարձրանա»,-հայտարարել է Պերուի կառավարության ղեկավար Անի Խարան:










