Ճապոնիայում ժայթքող հրաբխի գագաթին ողջ մարդկանց հայտնաբերման լուրը չի հաստատվել
Ճապոնիայում մոլեգնող հրաբխի գագաթին 27 ողջ մարդկանց հայտնաբերման լուրը չի հաստատվել, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ գործակալությունը:
Օնտակե հրաբխի լանջերին նախօրեին տասնյակ մարդիկ էին անհետացել, երբ հրաբուխը սկսել էր ժայթքել: Մինչ այդ հայտնի էր դարձել ուշագնաց մի քանի հոգու հայտնաբերման մասին: Իսկ մնացածի առնչությամբ կարծիք կար, թե նրանք կլինիկական մահվան փուլում են:
Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: Առաջվա պես կան անհետ կորածներ: Զոհերի թիվը հասել է տասի:










