Մահացել է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը
12:02 • 29.09.14
Այսօր առավոտյան մահացել է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Ինչպես Tert.am-ին տեղեկացրին համար 12 պոլիկլինիկայից, որտեղ աշխատում էր Դավիթ Հակոբյանը, առավոտյան իրեն վատ է զգացել, հարազատները շտապօգնություն են կանչել:
Սակայն Դավիթ Հակոբյանի կյանքը փրկել չի հաջողվել: Այլ մանրամասներ պոլիկլինիկայից չհաղորդեցին:
Placeholder










