Բրիտանացիների գերդաստանում 100 տարվա ընթացքում ծնվել է միակ աղջիկը
Բրիտանացի Սիլվերտոնների գերդաստանում, որի անդամները բնակվում են Տիվերտոն գյուղում, 1913 թ.-ից 16 տղա է ծնվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, միայն այս տարվա սեպեմբերին 43-ամյա Ջերեմի Սիլվերտոնի և նրա 36-ամյա կնոջ՝ Դանիել Էնդրուզի մոտ լույս աշխարհ է եկել Պոպպի անունով աղջնակը:
Գիտնականները նշել են, որ տղաների այսպիսի երկար «հերթի» հավանականությունը շատ փոքր է՝ հաշվի առնելով, որ հղիությունները բնական ճանապարհով են ընթացել` առանց ինչ-որ տեխնոլոգիաների միջամտության:
Պոպպիի պապիկը պատմել է, որ իրենց գերդաստանում աղջիկ լույս աշխարհ բերելու հույս չեն ունեցել:
Ջերեմին և Դանիելան արդեն երկու որիդ ունեն, ովքեր չափազանց ուրախ են քրոջ լույս աշխարհ գալով:










