Ջուլիան Ասանժն ԱՄՆ-ում համաժողովի է մասնակցել եռաչափ հոլոգրամի տեսքով
WikiLeaks քաղաքական բացահայտումների սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն ԱՄՆ-ում կայացած Nantucket Project ամենամյա համաժողովի փակման արարողությանը մասնակցել է եռաչափ հոլոգրամի տեսքով, գրում է rt.com-ը:
Նա խոսել է գրաքննության, վերահսկողության և պատմության շահարկումների մասին:
Ասանժի հոլոգրամը մտքեր է փոխանակել տեղեկատվության հասանելիության և ազատության, ինչպես նաև գրաքննության վտանգների վերաբերյալ, որով եզրափակվել է համաժողովը:
Նա մեջբերել է նաև քննադատ և լրագրող Ջորջ Օրուելի խոսքերը. «Նա, ով կառավարում է ներկան, կառավարում է անցյալը: Նա, ով կառավարում է անցյալը, կառավարում է ապագան»:
Twitter-ի մի խումբ օգտատերեր ներբեռնել են համաժողովի լուսանկարները:
Հիշեցնենք, որ Ասանժը մի շարք բացահայտումներից հետո թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:












