Ստեփանակերտում քննարկել են նոր ուռուցքաբանական կենտրոնի կառուցման հարցերը

16:49 • 29.09.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր ուռուցքաբանական կենտրոնի կառուցման հարցերին:


Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Անդրադառնալով ներկայացված նախագծերին` Նախագահ Սահակյանը կարևորել է նման բժշկական հաստատության նշանակությունը հանրապետության համար` ընդգծելով, որ այն պետք է համապատասխանի բոլոր ժամանակակից պայմաններին:


Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: