Կանադացին ճանաչվել է աշխարհի ամենաուժեղ հոգևորականը
Լյութերանական եկեղեցու հոգևոր հովիվ Քևին Ֆաստին ճանաչել են աշխարհի ամենաուժեղ հոգևորականը, գրում է lenta.ru-ն՝ The Daily Star-ին հղումով:
Նրան են պատկանում միանգամից մի քանի ռեկորդներ, որոնք գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում:
Ֆաստն Օնտարիոյի Սուրբ Պողոս առաքյալի եկեղեցում է ծառայում, որտեղ հարսանեկան և մկրտության արարողություններ է անցկացնում: Նա այժմ 51 տարեկան է և սպորտի ուժային տեսակներով սկսել է զբաղվել 21 տարեկանից:
Նրան հաջողվել է տեղից շարժել 189 տոննա կշռող ինքնաթիռը և 30 մետր քարշ տվել 57 տոննա կշռող աշխարհի ամենածանր բեռնատար մեքենան:










