ՄԱԿ-ի Էբոլայի դեմ պայքարի առաքելությունը գլխամասեր է բացում Գանայում
ՄԱԿ-ի Էբոլայի դեմ պայքարի առաքելությունը գլխամասեր է բացում Գանայում, որտեղից այն կհամակարգի Արևմտյան Աֆրիկայում առողջապահական ճգնաժամը, գրում է Yahoo News-ը:
Ըստ նախատեսվածի՝ առաքելության ղեկավար Էնթոնի Բենբըրին և նրա աշխատանքային թիմը պետք է այսօր ժամանեն Գանայի մայրաքաղաք Ակրա:
ՄԱԿ-ի առաքելությունը մեծ աշխատանք է տանում Աֆրիկայում Էբոլա համաճարակի դեմ, հատկապես վիրուսից ամենաշատը տուժած 3 երկրներում` Լիբերիայում, Սիերա Լեոնեում և Գվինեայում:
Առայժմ այդ երկրներում իրավիճակի դրական փոփոխություն չի նկատվում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով՝ Էբոլա վիրուսով վարակվածների թիվն Աֆրիկայում կարող է հասնել 20.000-ի, ընդ որում՝ դրանցից կեսը կլինեն Լիբերիայում:










