ԵՄ-ն պաշտոնապես հետաձգել է Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը

14:58 • 29.09.14

Եվրամիությունը խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հատվածում Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ժամանակավոր կիրառումը հետաձգելու մասին պաշտոնական որոշում է կայացրել: Այդ մասին ասված է Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Ինչպես հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 26-ին Ուկրաինան Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղարություն է փոխանցել Ասոցացման մասին համաձայնագրի վերաբերյալ վավերացման հրամանագիրը:

 

Ինչպես հիշեցնում է korrespondent.net-ը, սեպտեմբերի 16-ին Գերագույն ռադան և Եվրախորհրդարանը միաժամանակ վավերացրել էին Ասոցացման մասին համաձայնագիրը՝ ներառյալ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը: