Դաշնայնացում չի լինի. Պորոշենկո

09:56 • 29.09.14

Ուկրաինական իշխանությունը չի գնա դաշնայնացման, այժմ խոսքը միայն ապակենտրոնացման և երեք տարվա ընթացքում Դոնբասում հատուկ գոտու գործողության շրջանակներում տեղական խորհուրդներին լիազորություններ պատվիրակելու մասին է: Այդ մասին կիրակի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 1 + 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է korrespondent.net-ը:

 

«Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ ո՛չ ինքնիշխանության, ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ Ուկրաինայի անկախության հարցերն օրակարգում չեն: Ուկրաինան կա և կլինի միասնական պետություն: Այն, որ մենք այսօր խոսում ենք լիազորությունների մի մասը տեղական խորհուրդներին փոխանցելու մասին, դա իշխանության ապակենտրոնացման իմ ծրագիրն է»,- ասել է Պորոշենկոն:

 

Նախագահը նշել է, որ Դոնբասում միայն երեք տարվա ընթացքում գոյություն է ունենալու հատուկ գոտի՝ նախատեսված սեպտեմբերի 16-ին ընդունված Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքով: