Միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի գազի խոշորագույն գործարանին
Միջազգային կոալիցիան, որը գլխավորում է ԱՄՆ-ն, ավիահարվածներ է հասցրել Սրիայի գազի խոշորագույն գործարանի մոտակայքում, փոխանցում է Лента-ն:
Հարվածները հասցվել են որպես նախազգուշացումներ, որպեսզի «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները լքեն իրենց հսկողությանտակ գտնվող ձեռնարկությունը և այդպիսով զրկվեն եկամտի հիմնական աղբյուրներից մեկից:
Ինչպես հայտնել է Մարդու իրավունքների հարցով Սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը, ավիահարձակումների հետևանքով զոհեր չկան, սակայն, հնարավոր է, որ լինեն տուժածներ: Ընդ որում, նա նշել է, որ եթե գործարանը դադարեցնի աշխատանքը, առանց էլեկտրաէներգիա կմնան երկրի մի քանի շրջաններ:










