Գյումրիում շենքի հարևանությամբ հրթիռանման առարկա է հայտնաբերվել

18:35 • 29.09.14

Ոստիկանության Մուշի բաժնում սեպտեմբերի 27-ին, ժամը 08.50-ին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 87 շենքի հարևանությամբ զենք են թողել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է հրթիռանման առարկա: Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:


Կատարվում է հետաքննություն: