Սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են. Այսօր սրտի համաշխարհաին օրն է

20:30 • 29.09.14

Այսօր սրտի համաշխարհային օրն է։ Այդ առիթով Tert.am-ի հետ զրույցում սրտաբան Միքայել Ադամյանը ասաց, որ այսօր սրտանոթային հիվանդությունների երիտասարդացման խնդիր կա։



«Հիմա ավելի երիտասարդ տարիքով մարդիկ են դիմում կլինիկա և` ո'չ միայն նոր սկսվող խնդիրներով, այլև` նույնիսկ արդեն զարգացած ինֆարկտներով»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հիվանդությունների թվի աճին, բժիշկը նկատեց,որ ո'չ թե հիվանդությունների թիվն է աճել, այլ ախտորոշումն է զարգացել, առավելևս, որ բժշկական մշակույթի զարգացման հետևանքով դիմելիության թիվն աճել է, ինչը բուժումն ավելի արդյունավետ է դարձնում։



Միքայել Ադամյանը նշեց, որ սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստում են ժառանգականությունը, ստրեսները, սննդակարգը, քիչ շարժվելու մշակույթը, թեև հիմա ապրելակերպի դրական փոփոխություն է նկատվում։
«Հիմա արդեն այն սեզոնն է, որ եղանակային փոփոխությունների արդյունքում շատանում է հաճախորդների թիվը»,-ասաց նա։


Ինչ վերաբերում է սրտի վիրահատություններին և մարդկանց վճարողունակությանը, բժիշկը նշեց, որ նախարարությունն սկսել է աշխատանքներ իրականացնել, որ սուր ինֆարկտների պարագայում պետությունը ստենտավորումը վերցնի իր վրա։