Բրիտանիայում ձերբակալվել է հայրենիք վերադարձած ԻՊ ահաբեկչական խմբավորման ավելի քան 60 անդամ

18:00 • 29.09.14

Միացյալ Թագավորության իրավապահ մարմինները ձերբակալել են հայրենիք վերադարձած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ընդհանուր առմամբ 60 ենթադրյալ անդամի, գրում է ng.ru-ն:

 

Ձերբակալված ջիհադիստներն անմիջական սպառնալիք էին ներկայացնում երկրի համար, ռադիոհարցազրույցի ժամանակ հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: Նա խոստացել է, որ ձերբակալվածները կկանգնեն դատարանի առաջ:

 

Հատուկ ծառայությունները հետևում են խմբավորմանը միանալու նպատակով Սիրիա և Իրաք մեկնած 500 բրիտանացիների տեղաշարժին, գրում է թերթը: