Դանակահարություն Չարենցավանի գերեզմանատանը

13:48 • 29.09.14

Հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում սեպտեմբերի 26-ին, ժամը 17.15-ին հաղորդում էր ստացվել, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Նիկոլայ Պ.-ն և հայտնել, որ Չարենցավանի նոր գերեզմանատանն իրեն դանակահարել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից։ 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Չարենցավանի քաղաքային գերեզմանատանը, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Աշոտ Բ.-ն դանակով հարվածել է Նիկոլայ Պ.-ին: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: