Իսպանիայում Ծիծաղի փառատոն կանցկացվի

12:43 • 29.09.14

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ամեն տարի անցկացվող Ծիծաղի փառատոնը, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 2-12-ը, կընդլայնի իր ժամանակային և տարածքային սահմանները, գրում է euromag.ru-ն:

 

Հինգերորդ անգամ անցկացվող փառատոնը կտարբերվի իր զանազանությամբ, կմասնակցեն Իսպանիայի լավագույն կատակերգուները և ծաղրանկարիչները:

 

Փառատոնի ընթացքում հնարավոր կլինի հանդիպել ոչ միայն հայտնի, այլև բոլորովին երիտասարդ երգիծաբանների: Մուտքն ազատ է: Միջոցառման շրջանակում ցուցադրություններ կանցկացվեն հինգշաբթիից կիրակի Sala BBK ցուցասրահում: