Ուկրաինայում տապալվել է Լենինի ամենամեծ արձանը Եվրոպայում (տեսանյութ)
Ուկրաինայի Խարկով քաղաքում տապալվել է Վլադիմիր Լենինի ամենամեծ արձաններից մեկն աշխարհում: Դա համարվում է Լենինի ամենաբարձր արձանը Եվրոպայում:
Russia Today-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել հարյուրավոր մարդկանց ներկայությամբ, որոնք սպասել են արձանի տապալմանը, որպեսզի դրա բեկորները որպես հուշանվեր վերցնեն իրենց հետ:
Այդ գործողությունը նաև ուղիղ եթերով հեռարձակվել է ուկրաինական տարբեր հեռուստաալիքներով: Այս միջադեպի առնչությամբ քրգործ էր հարուցվել և ապա կարճվել: Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն ասել է, որ դրանում ոչ մի վատ բան չի տեսնում:
ԶԼՄ-ները հայտնում են, որ այս տապալումից հետո Ուկրաինայի այլ բնակավայրերում ևս նման գործողություններ են տեղի ունենում՝ Լենինի արձանների նկատմամբ:










