Lufthansa-ի օդաչուները հերթական գործադուլն են հայտարարել

12:24 • 29.09.14

Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուների արդեն հինգերորդ գործադուլն անցկացնելու մասին է հայտարարել Cockpit արհմիությունը: Երեքշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 8:00-ից 23:00-ն Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում չեղյալ կհայտարարվեն հետագա չվերթները, հաղորդում է Deutsce Welle-ն:

 

Ինչպես հայտնում է dpa գործակալությունը, գործադուլը կանդրադառնա Airbus A380, A330 և A340, ինչպես նաև Boeing B747 ինքնաթիռների վրա:

 

Օդաչուների դժգոհության պատճառը Lufthansa-ի ղեկավարության մտադրությունն է՝ ավելացնել թոշակի անցնելու տարիքային շեմը: Երկու շաբաթ առաջ գործատուներն առաջարկել են թոշակի անցնելու ժամկետները սահմանել՝ կախված աշխատանքային ստաժից, սակայն օդաչուների Cockpit արհմիությունը մերժել է ավիաընկերության նման ծրագրերը: