Մադրիդը դատարան է դիմել Կատալոնիայում հանրաքվեի առնչությամբ

16:55 • 29.09.14

Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ խնդրելով անօրինական ճանաչել Կատալոնիայի անկախության հարցով նախատեսված հանրաքվեն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը երկուշաբթի Իսպանիայի կառավարության արտահերթ նիստի արդյունքներով:


«Ո՛չ քվեարկության առարկան, ո՛չ դրա գործընթացը չեն համապատասխանում իսպանական սահմանադրությանը»,- հայտարարել է Ռախոյը:

 

Կատալոնիայի իշխանությունները շրջանի անկախության մասին հանրաքվեն նշանակել են նոյեմբերի 9-ին: Կատալոնիայում հանրաքվեի մասին որոշումն ընդունվել է Շոտլանդիայի օրինակով, որի բնակչության մեծ մասն ավելի վաղ քվեարկել էր Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին: