Մոսկվայի մուսուլմանները հետ են մղել հատուկջոկատայիններին (տեսանյութ)

15:07 • 29.09.14

Մոսկվայի Բոլշչայա Տատարսկայա փողոցում գտնվող մզկիթում սովորական հավաքական աղոթքը քիչ է մնացել ճակատագրական ավարտ ունենա հատուկջոկատայինների համար, հայտնում է by24.org-ը:

 

Նրանք եկել և ձերբակալել են հավատացյալներից մեկին, ինչից մի քանի հարյուր մուսուլմաններ վրդովվել են: Նրանք, սակայն, նախ սպասել են մինչև աղոթքի ավարտը:

 

Այնուհետև հատուկջոկատայինների ավտոբուսը ենթարկվել է մուսուլմանների գրոհին: Նրանք հատուկջոկատայիններից «խլել են» իրենց հավատակցին, իսկ նրանց շրջանում խուճապ է առաջացել: 

 

Պարզվում է, որ ձերբակալվածը թեթև վրաերթի է ենթարկած եղել մի հետիոտնի, որը ոստիկան է եղել: Ձերբակալված մուսուլմանին բաց են թողել տեղում. ըստ ականատեսների՝ իրավապահներն այնքան խառնված են եղել, որ մոռացել են անգամ հանել նրա ձեռնաշղթան: