Աֆղանստանում պայթյուններին զուգահեռ կայացել է նոր նախագահի երդմնակալությունը

10:54 • 29.09.14

Աֆղանստանում կայացել է նոր նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադայիի երդմնակալության արարողությունը, հայտնում է Wall Street Journal-ը:

 

Russia Today-ը հայտնում է, որ այս լուրից հետո հայտնի է դարձել, որ պայթյուններ են տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում, կան տուժածներ:

 

Նախկին նախագահ Համիդ Քարզայն ավելի վաղ հայտարարել էր, թե խոստովանում է՝ իրեն չի հաջողվել խաղաղություն հաստատել Աֆղանստանում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին քայլը, որը պատրաստվում է անել նոր նախագահը՝ ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի ստորագրումն է։ Համաձայն այդ փաստաթղթի՝ արտասահմանյան զորքերի փոքր մասը կարող է մնալ Աֆղանստանի տարածքում 2014-ից հետո։