Պորտուգալիայի ընդդիմադիր կուսակցությունը կգլխավորի Լիսաբոնի քաղաքապետը
Պորտուգալիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունը կգլխավորի Լիսաբոնի քաղաքապետ Անտոնիո Կոշտան, գրում է lenta.ru-ն: Նա հաղթել է երկրի պատմության մեջ առաջին փրայմերիզի արդյունքում, որն անցկացվել է կիրակի:
Ինչպես հայտնում է Reuters-ը, կուսակցության ղեկավարի ընտրությանը մասնակցել է շուրջ 250 մարդ: Կոշտան ստացել է քվեների 70%-ի աջակցությունը:
Նշվում է, որ նա իսկապես կարող է մրցակցություն ապահովել իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համար:










