Պորոշենկոն Ռադայից պահանջում է հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծման մասին օրինագիծ ընդունել
Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադայից պահանջել է հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծման մասին օրինագիծ ընդունել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Interfax.ru-ին:
«Ես ասոցիացիայի համաձայնության հետ միասին ներկայացրել եմ և կպահանջեմ պարտադիր պայմանով կողմ քվեարկել հակակոռուպցիոն բյուրոյի մասին օրինագծի ընդունմանը»,-նշել է Պյոտր Պորոշենկոն:
«Ես չեմ պատրաստվում սպասել և օլիգարխների հետ համաձայնություն փնտրել: Ինձ չի հետաքրքրում այդ հանգամանքը: Ես համաձայնություն կփնտրեմ միայն մեկ խմբի հետ՝ ուկրաինացի ժողավրդի»,-հավելել է Ուկրաինայի Նախագահը:
Պորոշենկոյի խոսքով՝ ցանկացած ֆինանսաարդյունաբերական խմբի հետ ոչ մի փոխզիջում չի կարող լինել:










