3-ամյա տղան, ով տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, 70 կգ է կշռում և քաղցի մշտական զգացում ունի (լուսանկարներ)
3-ամյա տղայի ծնողները չեն կարողանում պայքարել երեխայի հիվանդության դեմ, որի հետևանքով նրա քաշը շարունակում է ավելանալ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Միսաել անունով տղան, ով նորմալ` 2.9 կգ քաշով է ծնվել, այժմ 70 կգ է կշռում: Ծնողների խոսքով` ծնվելուց հետո ամեն ամիս նրա քաշը 2.5 կգ-ով ավելանում էր, ինչի հետևանքով երեխան դժվարությամբ է քայլում:
Բժիշկների խոսքով` տղան, հավանաբար, տառապում է Պրադեր-վիլիի համախտանիշով, որը հազվագյուտ գենետիկ խանգարում է, որը բնութագրվում է քաղցի մշտական զգացումով և ուտելու ցանկությամբ:
Այս հիվանդությամբ տառապող երեխաներն ուտում են 3-6 անգամ ավելի, քան նույն տարիքի մյուս երեխաները: Երեխայի մոտ առկա է նաև վահանաձև գեղձի խանգարում, որը ևս կարող է բերել քաշի ավելացման:
















