ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումը կանցկացնի շփման գծում

10:00 • 29.09.14

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ սեպտեմբերի 30-ին ծրագրվում է մշտադիտարկում անցկացնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

 

Դա տեղի կունենա Աղդամի շրջանի Սարիջալի գյուղի շրջակայքում, հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը:

 

Հայկական կողմում մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պետեր Սվեդբերգը, ադրբեջանական կողմում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Անջեյ Կասպշիկն ու նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը: