Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 549 երեխա
Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 549 երեխա` 296 տղա և 253 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 41073 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4058 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալացվել է 826 քաղաքացի:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:










