44 պատգամավորների ստորագրությամբ հրավիրված արտահերթ նիստին գրանցվեց 32 պատգամավոր. ՀՀԿ-ն քվեարկությանը չմասնակցեց (տեսանյութ)

19:10 • 29.09.14

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության կողմից այսօր նախաձեռնած արտահերթ նիստը՝ 44 պատգամավորների ստորագրության հիմքով, չկայացավ, քանի որ քվորում չկար: Հիշեցնենք, որ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

 

44 պատգամավորների ստորագրությամբ հրավիրված արտահերթ նիստին գրանցվել էր 32 պատգամավոր. ներկա էին միայն ոչ իշխանական խմբակցությունները և նախագահողները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց երեքժամյա ռեժիմ, որի համաձայն պատգամավորները կարող են գալ ու գրանցվել երեք ժամվա ընթացքում:

 

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» խմբակցությունից ներկա էր միայն Արծվիկ Մինասյանը. ԱԺ նախագահը նրան թույլ չտվեց վարման կարգով խոսել, քանի որ նիստը սկսելու համար քվորում չկար:


Գալուստ Սահակյանը հավելեց, թե «Հանրապետական» խմբակցությունը հասկանալի պատճառով բոյկոտել է, և հարցրեց, թե ինչու են բոյկոտել ընդդիմադիր մյուս պատգամավորները: Նա նշեց, որ առավոտից մի քանի անգամ դեռ ասվել է արտահերթ նիստի մասին, իսկ ընդդիմադիր պատգամավորները, որոնց թիվը գրեթե 60 է, կրկին բացակայում են:


Նշենք, որ բոլոր ներկա պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը տասը րոպե անց: