Երկու բեռնատար նավ է բախվել Սուեզի ջրանցքում

19:24 • 29.09.14

Կոնտեյներներ տեղափոխող դանիական ու սինգապուրյան նավերը բախվել են Սուեզի ջրանցքն անցնելիս` Եգիպտոսում: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` տեղի ԶԼՄ-ներին հղումով, կատարվածի արդյունքում այդ ջրային ուղին ժամանակավորապես կաթվածահար է եղել:


Միջադեպը տեղի է ունեցել Փորթ-Սաիդ քաղաքի շրջանում` Միջերկրական ծովի կողմից ջրանցքի հյուսիսային մուտքի մոտ: Հայտնի է, որ Սինգապուրի դրոշով բեռնատար նավի նավապետը չի հաշվարկել արագությունը և կտրուկ շրջադարձ կատրելով` բախվել է դանիական նավին: Դեպքի վայր ժամանած նավերը օգնել են դուրս հանել կոնտեյներները, ինչից հետո նավարկությունը վերականգնվել է: