UPS-ի ամերիկացի աշխատակիցը փորձել է 160 000 դոլար արժողությամբ ադամանդը փոխարինել մի տուփ մարիխուանայի հետ
Ամերիկյան Ֆենիքս քաղաքի 20-ամյա բնակչին մեղադրել են 160 000 դոլար արժողությամբ ադամանդը գողանալու և այն 20 դոլար արժողությամբ մարիխուանայի տոպրակի հետ փոխելու մեջ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Ուոլտեր Էրլ Մորիսոնն աշխատելիս է եղել UPS միջազգային փոստային միության համար` Ֆինիքսի Sky Harbor օդանավակայանում, երբ ոստիկանությունը կասկածել է նրան պայուսակը գողանալու մեջ:
Տղամարդը պայուսակը գողացել է գումարի համար և այնտեղ ադամանդ հայտնաբերելով` զարմացել, սակայն համառորեն փորձել է այն փոխանակել մարիխուանայի հետ: Ադամանդը շուտով հայտնաբերվել ու վերադարձվել է տիրոջը: Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել գողության համար:










