Լյուքս Ստեփանյանի գործով վերաքննիչ բողոքը մերժվեց (տեսանյութ)
Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն այսօր մերժվեց: Առաջին ատյանի դատարանը գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման՝ նրան առաջադրված երկու մեղադրանքները որակելով դիտավորյալ արարքներ, ինչն անփոփոխ թողեց Վերաքննիչ դատարանը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակել էր, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:
Նշենք, որ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նրա ուղղությամբ կրակելու համար։










