ԱԺ արտահերթ նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով. նիստը բոյկոտեցին ոչ միայն ՀՀԿ–ական պատգամավորները

19:12 • 30.09.14

Ազգային ժողովում ոչ իշխանական ուժերի կողմից նախաձեռնած արտահերթ նիստը ինչպես և երեկ՝ այսօր չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով. գրանցվեց 37 պատգամավոր:

 

Նիստը բոյկոտեցին ոչ միայն «Հանրապետական» խմբակցության պատգամավորները, այլ նաև նիստը նախաձեռնած խմբակցությունների որոշ պատգամավորներ:

 

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ստորագրություններ էին հավաքել, որպեսզի գումարեն արտահերթ նիստ, սակայն գրեթե 60-ի հասնող պատգամավորներից միայն 37-ն էին ներկա: