Վայրի կենդանիների թիվը 40 տարվա ընթացքում կրկնակի կրճատվել է
Աշխարհում վայրի կենդանիների թիվը 40 տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան 2 անգամ, ասված է Բնության համաշխարհային հիմնադրամի նոր հետազոտությունում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կազմակերպության տվյալներով՝ կորուստները շատ ավելի մասշտաբային են եղել, քան ենթադրվում էր մինչ այժմ. զգալիորեն կրճատվել է վայրի կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների քանակը:
Հետազոտողների տվյալներով՝ թվաքանակի նվազումը կապված է մարդկային գործունեության հետ, որը հաճախ հանգեցնում է վայրի կենդանիների բնական միջավայրերի ոչնչացմանը:
Մասնավորապես, հիմնադրամի զեկույցի համաձայն, զգալիորեն կրճատվել է Աֆրիկայում անտառային կենդանիների և ծովային կրիաների քանակը:










