Ավստրալիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է անցկացնում Մելբուրնի արվարձաններում
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը և Վիկտորյա նահանգի ոստիկանությունը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հակաահաբեկչական գործողություն են իրականացնում Մելբուրնի 5 արվարձանում: Իրավապահների ներկայացուցչի խոսքով՝ խուզարկություններն անցկացվում են Սիբրուկ, Կիլբա, Մեդոու Հայթս, Բրոուդմեդոուզ և Ֆլեմինգթոն արվարձաններում, գրում է korrespondent.net-ը:
Ոստիկանության ներկայացուցիչը հստակեցրել է, որ գործողությունը կապված չէ անցած շաբաթ Մելբուրնում տեղի ունեցած դեպքի հետ, երբ ոստիկանները կրակելով սպանել են ոստիկանական բաժանմունք հարցաքննության համար եկած 18-ամյա աֆղանցի տղայի, ով կասկածվում էր ահաբեկչական գործունեության ներգրավվածության մեջ:
Korrespondent.net-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 18-ին դաշնային ոստիկանությունը մասշտաբային հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Սիդնեյում, Բրիսբենում և Լոգանում, որի ընթացքում 15 մարդ է ձերբակալել Ավստրալիայի տարածքում ահաբեկչական գործողություններ պլանավորելու մեջ կասկածանքով:










